Հարավկորեացիների ավելի քան 80 տոկոսը Պհենչհանի օլիմպիադան համարում է հաջողված

ТАСС-ը հայտնում է, որ հարցվածների 84 տոկոսը խաղերն համարել է հաջողված, իսկ 7 տոկոսն ունի տրամագծորեն հակառակ տեսակետ:

Լրատվական գործակալությունը վկայակոչել է Gallup Korea-ի կողմից հազարավոր կորեացիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները:

Հարցման մասնակիցների 63 տոկոսը կարծում է, որ ձմեռային օլիմպիադայի մեդալային հաշվարկում Հարավային Կորեայի նվաճած 7-րդ տեղը գերազանցել է իրենց սպասելիքները

Թարգմանությունը՝ bavnews.am