Մամուլ

Հայտնի է` ով կլինի ՀՀ ներկայացուցիչը Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում

Հայտնի է` ով կլինի ՀՀ ներկայացուցիչը Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ռուբեն Ռուբինյան

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել էր այդ տեղեկությունը։

Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ Երևանը վերջնական որոշում կկայացներ, մամուլում արդեն շրջանառվում էր Ռուբինյանի անունը։

Կիսվեք էջում