Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հետախուզում է հայտարարվել
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նա հայտարարվել է հետախուզման մեջ։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը օրեր առաջ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Հունիսի 5-ին Քննչական կոմիտեն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի մասին, որով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Արմեն Աշոտյանը։
Այդ գործի շրջանակում Արտյոմ Խաչատրյանը ևս ներգրավված է՝ որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահման և դրա օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության համար մեղադրյալ։
Նույն օրը մեկ այլ քրեական վարույթի շրջանակում կալանավորվել են նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։
Տեսանյութը ստորև․


