Աշխարհ

Ո՞վ է լինելու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում

Ո՞վ է լինելու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա նաև նշել է, որ իրենք ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցիչ նշանակել փետրվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։ 

Ո՞վ է Սերդար Քըլըչը

serdar

Ծնվել է 1958թ. մարտի 28-ին Թուրքիայի հյուսիսային Սամսուն շրջանում։ Ուսումը ստացել է Թուրքիայի կրթական միության Անկարայի քոլեջում, 1980թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը:

Սերդար Քըլըչը 1984-ից աշխատում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ 2006-2008թթ. Թուրքիայի ԱԳՆ-ում զբաղեցրել է ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնը, 2008-2010թթ. Բեյրութում եղել է  Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Ճապոնիայում, իսկ 2014-2021թթ.՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը:

Ամուսնացած է, ունի 3 երեխա։ 

Սերդար Քըլըչի հայրը՝ Իլյաս Քըլըչը, 1961-1980թթ. եղել է Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր։ Իսկ նրա հորեղբայրը զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավոր մեջլիսում։

Հատկանշական է, որ որպես դեսպան Սերդար Քըլըչը միշտ նշանակվել է այնպիսի երկրներում, որտեղ կա հայկական ուժեղ և ակտիվ համայնք։  

Կիսվել նյութով