«Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ». Էլիզ Մելիքյանի անկեղծ խոստովանությունը
Էլիզը նոր հրապարակում է արել և հետևորդների հետ կիսվել իր ներկայիս հոգեվիճակով։
Նա գրել է․ «Երբ հոգեբանիս մոտ էի գնում, միշտ ասում էր՝ ասա՝ ամեն ինչ լավ է իմ աշխարհում։
Ուռած աչքերիս շատ մի նայեք։
Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ, մինչև պատրաստ լինեմ խոսելու, թե իրականում ինչ է կատարվում։
Հիմա գնում եմ շոփինգի, որ մի քիչ հանգստանամ»։


