Օգտակար

Ինչու իրականում մայիս ամսին հարսանիքներ չեն անում

Ինչու իրականում մայիս ամսին հարսանիքներ չեն անում

Մայիսին հարսանիքներ չանելու սովորությունը բավականին տարածված է: Ասում են, որ դա վատ բանի նշան է, սակայն թե ինչու է վատ` գրեթե ոչ ոք չգիտի:

Իսկ իրականում նման ավանդույթը սկիզբ է առել դեռևս Հին Հռոմում: Եվ դրա մասին հիշատակություն է թողել Պլուտարքոսը:

Համաձայն նրա գրառումների, մարդիկ մայիսին չեն ամուսնանում, քանի որ մայիսը գտնվում է Վեներային նվիրված ապրիլի և Յունոնային նվիրված հունիսի միջև, իսկ այդ երկու աստվածներն էլ ամուսնության հովանավորներն են:

Մեկ այլ վարկածի համաձայն, մայիս անունը առաջացել է maiores` երեց բառից, իսկ հունիսը` iuvenes` պատանի բառից, այդ պատճառով էլ երիտասարդները սպասում են մինչև ամառ:

Կիսվեք էջում