Մամուլ

Վարչապետն ընկնելուց է պրծել. դիտողություն է արել Գորիսի համայնքապետին

Վարչապետն ընկնելուց է պրծել. դիտողություն է արել Գորիսի համայնքապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել էր Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Այդ այցի մեծածավալ լուսաբանման մեջ տեղ էին գտել բազմաթիվ ձեռքբերումների մասին տեղեկություններ` է’լ տնտեսական աճ, է’լ նոր աշխատատեղերի բացում, է’լ զբոսաշրջային ծրագրեր, աղբահանություն, գյուղատնտեսություն և չեք էլ պատկերացնի, բայց այս մարզում վարչապետը չի արել մի այնպիսի դիտողություն, որը մեդիաներով տարածելուց հետո իր իմիջի հարցը կլուծեր:

Սյունիքում վարչապետը զուսպ էր, չէ՞ որ մարզպետը Վահե Հակոբյանն էր, մարդ, ով խոշոր գումարների և կապերի է տիրապետում:

Սակայն ինչքան էլ վարչապետը մարզում զսպվածություն է փորձել ցուցաբերել, որպեսզի հանկարծ չնեղացնի մարզպետին, բայց այցն առանց միջադեպի չի անցել:

Գորիսի համայնքապետարանի մուտքի մոտ վարչապետն ընկնելուց է պրծել։ Բանն այն է, որ առաջին աստիճանի մոտ կիսափակված փոս է եղել, ինչը չի վրիպել վարչապետի աչքից և դիտողություն է արել Գորիսի երիտասարդ համայնքապետ Առուշ Առուշյանին, ով պակաս գումարների և լծակների չի տիրապետում:

Ի դեպ, այս այցը կարելի էր նաև համարել Առուշանյանի համար կարևոր քննություն, քանի որ նշանակումից այս կողմ իր հետ կապված վատագույն казус-ն է եղել: Մինչ այդ, իր նշանակումն իշխանությունների կողմից ընկալվել է բարեփոխումների համատեքստում և իբրև հեղափոխություն այս մարզում:

Կիսվել նյութով