Մամուլ

Պատմական լուսանկար. անկախ Հայաստանի առաջին ամուսնական զույգը

Պատմական լուսանկար. անկախ Հայաստանի առաջին ամուսնական զույգը

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ.

«Պատմական լուսանկար. Անկախ Հայաստանի առաջին ամուսնական զույգը: Ուղիղ 30 տարի առաջ այս օրը, 1991-ի սեպտեմբերի 21-ին»:

amusnakan zuyg

Նշենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին եւ հոկտեմբերի 16-ին Հայաստանում տեղի ունեցան համապետական երկու ընտրություններ՝ Անկախության հանրաքվեն եւ նախագահի ընտրության առաջին քվեարկությունը:

Հայաստանի քաղաքացիները բացարձակ մեծամասնությամբ կողմ արտահայտվեցին անկախ, ազատ եւ ինքնիշխան պետության ստեղծմանը, իսկ շաբաթներ անց նախագահ ընտրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Կիսվել նյութով