Շոու-բիզնես

«Երևի ընտանիք բառի հոմանիշը սերն է». Լուսինե Թովմասյան

«Կյանքի ռիթմը շատ է արագացել: Թվում է՝ անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, փորձում ենք հասցնել ամեն բան, վախենում ենք, որ կուշանանք: Այս խելահեղ ռիթմում ամեն բան շատ արագ է փոխվում: Բայց մի բան անփոփոխ է, ու որ ավելի կարևոր է, անփոխարինելի . Ընտանիքը:

Ի վերջո՝ ոչինչ իմաստ չէր ունենա, եթե չլիներ ընտանիքս: Երևի ընտանիք բառի հոմանիշը սերն է, իսկ բացատրությունը՝ կյանքի իմաստը: Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք ընտանիք բառը մեկնաբանել»,- իր ինստագրամայն էջում գրել է Լուսինե Թովմասյանը։

Կիսվել նյութով