Ազատ խոսք

«Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու»

«Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու»

Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Մելիքյանը իր էջում գրել է․

«Վերջապես կարող եմ ասել:

Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու: Բայց ամենից առաջ ուզում եմ ասել ՝ Շնորհակալ եմ:

Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կաին ՄԱՐԴԻԿ… Մեծատառով մարդիկ:

Առաջին հերթին ուզում եմ նշել, որ սա մեկուսացում չէր, այլ համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների հետ բոլորիս անվտանգություն համար: Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի:

Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել: Սակայն մեզ ապահովել են հնարավոր ամեն ինչով, յուրաքանչյուր խնդրանքին արձագանքել մաքսիմալ արագ:

Եվ հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ երբեմն այդ խնդրանքները ուղղակի զվարճալի էին: Ամբողջ սպասարկող անձնակազմը, սանիտարները, բժիշկները և իհարկե Դավիթը կատարել են արտակարգ աշխատանք, ինչի համար իսկապես երախտապարտ եմ: Գիտեք կարևորն այն էր, որ բոլորս զգում էիք, որ մեր երկրում մարդը արժեք ունի:

Եվ այս ամենը այն Հայաստանում, ուր ընդամենը մի քանի տարի առաջ մարդը ապրում էր խաբված և հուսալքված, քանզի ինքն արժեք չուներ…

Առողջապահության նախարարությունը ջանք չէր խնայում, մեզ հետ կապի մեջ էր Շավարշ Գրիգորյանը, ով անձամբ էր տեղեկացնում կարևոր նորությունների մասին: Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան:

Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը: Սակայն իրավիճակը փոխվեց: Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է:

Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք, որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ: Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները: Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է:

Այսօր պետությունը ունի շատ ճիշտ և կարևոր երկխոսություն քաղաքացու հետ, և միայն այս փուլերը հաղթահարելով ենք ձևավորվում և կայանում: Սա մեզ բարձրացնում է, ստիպում տեսնել սեփական սխալները և ուղղել դրանք: Հենց այն պահին, երբ մենք գիտակցենք, թե որքան մեծ է դերը այն մարդու, ում խնդրում են ինքնամեկուսանալ և կատարել որոշակի շատ հեշտ ու պարզ գործողություններ, մենք կարծում եմ իսկապես կաճենք:

Մի հավատացեք սուտ նյութերին, հետևեք միայն պաշտոնական լրահոսին և հույսներդ դրեք Աստծո վրա:

Էջմիածինը Սուրբ քաղաք է մեզ համար: Ամեն հայ իր չափաբաժին Էջմիածինն ունի: Այս հրաշալի քաղաքում ապրում են ինձ համար սիրելի մարդիկ, այստեղ է Մայր Տաճարը, մեր վանքերը, մեր հոգևորականները, մեր աղոթքները… Ամեն բան լավ կլինի»:

Կիսվեք էջում