Մամուլ

Երբ ամբողջ աշխարհը սգում է Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել. Ջոն Էվանս

«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում եղել են բազմաթիվ մարդիկ, հոգևորականներ»:

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին` կատարելով նման գրառում այդ մասին իր «Թվիթեր»-ի իր էջում:

Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը, ոչնչացվել ունեցվածքը, մշակութային ու հոգևոր ժառանգությունը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվեք էջում