Ազատ խոսք

Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահը նշեց` չի հասկանում՝ որ գործողության շնորհիվ է անցել իր լիազորությունների շրջանակը։

«Այդ ժամանակ գործընթացների մեջ ներգրավվեցին այդ տարիների ՀԿ-ները, Երկրապահ կամավորականների միությունը ու գոռում էին՝ «Մանվե՛լ»։ Զուգահեռաբար Երկրապահի շենքում սկսեցին հավաքվել, որ միանան ցուցարարներին։ ԵԿՄ վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին, և այդ զինվորականներն ամբողջ օրը ԵԿՄ-ում էին իրենց վարորդներով, տեղակալներով։

Այսինքն բանակի ղեկավար կազմի մի մասը ԵԿՄ-ում էր ու որոշում էր կայացնում միանալու մասին։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, մեկը բացատրի, էլի։ Թող դատախազն ինձ բացատրի` այդ ժամանակ երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, երբ ինձ զեկուցում էին, որ զինված խումբը քննարկումների մեջ է։ Պե՞տք է հանդիպեի զինվորականների հետ, թե՞ ոչ։ Եթե չհանդիպեի, ինձ այսօր կդատեին անգործության համար»։

2008 թվականի փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։

Կիսվեք ձեր էջում