Այրված մեքենաներում զոհվածների մարմիններ են հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի հարավային Անդալուսիա ինքնավար մարզում մոլեգնող անտառային հրդեհի հետևանքով այրված մեքենաներում հայտնաբերվել են զոհվածների մարմիններ։ Իշխանությունների տվյալներով՝ զոհերի մեծ մասը փորձել է փախչել կրակից սեփական մեքենաներով՝ անտեսելով տներում մնալու վերաբերյալ արտակարգ ծառայությունների ցուցումները։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 19-ը համարվում են անհետ կորած։ Փրկարարները հայտնաբերել են չորս զոհի մեկ մեքենայի մեջ, իսկ ևս յոթի մարմինները գտնվել են այն բանից հետո, երբ նրանք, ենթադրաբար, լքել էին իրենց մեքենաները և փորձել էին ոտքով փրկվել կրակից։
Հրդեհը բռնկվել է Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոսի շրջակայքում և արագ տարածվել ուժեղ քամու, ծայրահեղ շոգի ու չոր եղանակի պայմաններում։ Տարհանվել է շուրջ 1000 բնակիչ, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ավելի քան 150 հրշեջ և զինվորական արտակարգ ստորաբաժանումներ։
Անդալուսիայի իշխանությունները նշում են, որ սա տարածաշրջանի պատմության ամենամահաբեր անտառային հրդեհներից է և բնակիչներին կրկին կոչ են անում խստորեն հետևել տարհանման և անվտանգության ցուցումներին։
Տեսանյութը՝ ստորև․



