Մամուլ

Գառան և տավարի միսը թանկացել է

Գառան և տավարի միսը թանկացել է

Հայաստանում գառան եւ տավարի միսը թանկացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ընդ որում՝ գառան եւ տավարի մսի գինը բարձրացել է ոչ միայն այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, այլ 2022 թվականի հունվարի հետ համեմատ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գառան մսի գինը բարձրացել է 6.3, իսկ տավարի միսը՝25 տոկոսով:

Իսկ ահա 2022 թվականի դեկտեմբերի համեմատ գառան մսի շուկայում արձանագրվել է 0.3, իսկ տավարի մասի շուկայում՝ 1.4 տոկոս գնաճ: Փոխարենը խոզի միսն ու թռչնամիսն են էժանացել:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ խոզի միսը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 0.6, իսկ թռչնամիսը՝ 0.2 տոկոսով:

Կիսվեք էջում