Մամուլ

Վարդան Ղուկասյանն արդարացվել է

Դատավոր Վահե Ջիվանյանի կայացրած դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին հնչեցրել իրենց կաշառք ստանալու մեջ մեղադրողների հասցեին։

Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, կատարել են խուլիգանություն։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Այսպիսով, տվյալ գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։

Կիսվեք ձեր էջում