Մամուլ

Առողջապահության նախարարությունից զանգել ու ասել են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք. Արցախի հերոս

Առողջապահության նախարարությունից զանգել ու ասել են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք. Արցախի հերոս

Արցախի հերոս, 44–օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանին Առողջապահության նախարարությունից զանգել եւ ասել են, որ նա վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մարկոսյանը, որը պատերազմի ընթացքում վնասվածք էր ստացել։

Նա, մասնավորապես, նշել է.

«Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարությունից ու ասում են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք, ու 2-րդ՝ արդեն վիրահատվել եք «էլ ինչ եք ուզում»:

petvatver tuxt

Ուրեմն կրկին ասեմ՝ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգեւի Հակոբյանին եւ Տաթեւիկ Փիլթակյանին ու ու ողջ Նաիրի ԲԿ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն չպատճառելու համար։

Հա ու նշեմ՝ ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության էդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրեն:

Էդգար Մարկոսյան

Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»։

 Էդգար Մարկոսյանի ներկայացրած փաստաթղթում որպես մերժման պատճառ է նշվում, որ «անձը չի հանդիսանում ապահովագրված անձ»։

Կիսվեք էջում