ԱշխարհԺամանց

Այս գեղեցկուհու գլխի համար պատրաստ են վճարել 1 մլն․ դոլար

Այս գեղեցկուհու գլխի համար պատրաստ են վճարել 1 մլն․ դոլար

Ջոանն Պալանին 23 տարեկան է, նա սովորում է Դանիայի քոլեջներից մեկում։ Նա իր ոչ այդքան երկար կյանքի ընթացքում փրկել է աշխարհը բազվաթիվ մարդկային կորուստներից, քան «ԻԳԻԼ»-ի հարյուրավոր զինյալներ։ 

Պատմենք նրա կյանքի մասին ավելի մանրամասն։ Նա ունի իրանական արմատներ և ծնվել է փախստականների ճամբարում։ Սակայն դեռ 10 տարեկան հասակից, աղջիկը արդեն կարողանում էր զենքի հետ վարվել։ Ավելի ուշ նա Դանիայում գտնվող քոլեջներից մեկն է ընդունվում, սակայն թողնում է ուսումը և որոշում մեկնել Սիրիա։

Ջոաննան ելույթ է ունեցել կանանց իրավունքների պաշպանության համար, իսկ նրա հաշվին Բաշար Ասադի ռեժիմի ժամանակաշրջանում ԻԳԻԼ-ի դեմ պայքարն է, որի արդյուքնում ստրկությունից ազատագրվել են շատ Սիրայի բնակչուհիներ։

Այս գեղեցկուհու գլխի համար

Մասնագիտությամբ Ջոաննան՝ դիպուկահար է։ Եվ հաշվի չառնելով իր կանացիությունը, նա համարվում է իսկական մարտիկ՝ խիզախ, հանդուրժող և իր նպատակին հասնող։ 

Ինքը Պալանին ասել է, որ լինում են դեպքեր երբ 9 օր շարունակ նա լինում է մարտական գործողությունների մեջ։ Իհարկե դա խոսում է նրա ֆիզիկական և հոգևոր առողջության մասին։ Սակայն Դանիայում կատեգորիկ դեմ էին Ջոաննայի գործողություններին և նրան արգելել էին երկրից դուրս գալ։ Պալանին որոշեց իր ձևով լուծել այդ հարցը և գնաց Քաթար։

Վերադառնալուն պես աղջկա անձնագիրը վերցրեցին և ուղարկեցին բանտ 3 շաբաթով։ Նա ստիպված եղավ սպասել դատարանի որոշմանը Կոպենհագենում։ Ջոաննային սպառնում էր երկար ժամանակով դատապարտում, քանի որ Դանիայի օրենքներով, նա իրավունք չուներ լքել երկիրը և մասնակցեր մարտական գործողություններին։ Սակայն Սուրբ Ծննդյան նախօրեին նա ազատ արձակվեց։

Այս գեղեցկուհու գլխի համար
Կիսվեք էջում