Մորաքրոջ ամուսնուն ծեծել են, կաշկով գցել են փողոց. սպանվածի կինը մանրամասներ է հայտնել
Անցած գիշեր Շիրակի փողոցում սպանություն տեղի է ունեցել։ Սպանվածը մոտ 45-ամյա տղամարդ է։
Բնակիչների խոսքով՝ նա բնակվում էր Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում և այստեղ էր եկել՝ աղջկան տեսնելու։
Գիշերը նրան դուրս են կանչել կնոջ, քրոջ որդիները, ամուսինը և տղաների երկու ընկերները դաժան ծեծի են ենթարկել՝ սկզբում բակում, այնուհետև, ինչպես բնակիչներն են նշում, ծեծը շարունակվել է այս վագոն տնակում։
Բնակիչներն անմիջապես ահազանգել են ոստիկանություն և շտապօգնություն։
Այդ ընթացքում ծեծի մասնակիցները տղամարդուն տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատվածը, որտեղից էլ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց։
Սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել․ նա մահացել է՝ գիտակցության չգալով։
Տեսանյութը ստորև․


