Մամուլ

Գյումրիում գործող «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց

Գյումրիում գործող «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Քիչ առաջ 20-ից ավելի քաղաքացիներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Գյումրու բժշկական կենտրոն:

Նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում:

Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։

Կիսվել էջում