Մամուլ

Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 65 տարեկան

Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ 1954 թվականի օգոստոսի 31-ին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։

1971 թվական – սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։

1972-1974 թվականներ – ծառայել է խորհրդային բանակում։

1977-1982 թվականներ – սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտիէլեկտրատեխնիկական ֆակուլտետը։

1980 թվականից – տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզիի կոմերիտական և կուսակցական մարմիններում։

1988 թվականի փետրվարից – եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։

1989 և 1990 թվականներ – ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։

1991 թվական – ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

1992 թվականի օգոստոս – երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։

1994 թվականի դեկտեմբերի 24 – ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

Կիսվել էջում