ՄամուլՏեսանյութ

Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» հսկայական սյունն ու հայտնվել մայթին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (Տեսանյութ)

Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» հսկայական սյունն ու հայտնվել մայթին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ բժիշկների ժամանումը, «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:

avtovtar hayreniq

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Ժամանել են նաև Երևանի քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի անդամներ։

mercedes avtovtar

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արսեն Հարութնունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Շտապօգնության բժիշկները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մինչ վթարի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, շտապօգնության կայանից ահազանգ ստացվեց, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում