Հայ զինվորի լուսանկարով կեղծ լուրեր են տարածել․ հարազատները սարսափած են
Հայ զինվորի լուսանկարով կեղծ լուրեր են տարածել․ հարազատները սարսափած են
«Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ այ այսպիսի ստոր քայլերի են գնում՝ անցնելով բոլոր սահմանները»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոնա Սիմոնյանը և զգուշացրել հայ օգտատերերին՝ տեղեկության կեղծ լնելու մասին։
«Նկարում քույրս է քեռուս տղայի հետ, ով ծառայում է Հայոց բանակում: Տեղեկությունը բացարձակ սուտ է: Նյութում գրված ծննդյան տարեթիվը և ազգանունը եղբորինս է, այսինքն նյութը գրել են այնպես, որ ինֆորմացիայի մի մասի ճիշտ լինելու հիման վրա նյութը արագ տարածվի։
Թքած թե նյութը կարող են տեսնել նաև զինվորի ծնողները ու բարեկամները, թքած թե մինչև իրականությունը պարզելը ինչ կկատարվի նրանց հետ:
Գրառում կատարողը ինձ ամեն գնով հավաստիացնում էր, որ ինքը տեղյակ չէ, որ ինքը միայն լայքել է նյութը ու վերջ, թե ինչպես է իր անունով գրառում կատարվել գաղափար չունի:
Անկեղծ չգիտեմ հավատամ, թե ոչ: Հիմա ինձ ասեք տեսնեմ, այս ֆեյք խմբեր բացողները, նյութը գրողները Հայ կոչվելու իրավունք ունե՞ն, կամ գոնե գիտակցու՞մ են իրենց արարքի հետևանքները: Չնայած դրանցից ինչ Հայ, դրանք անհայրենք ստահակներ են»,- գրել է Սոնա Սիմոնյանը: