ԱշխարհՄամուլՄշակույթ

Gulf News-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային լավագույն ուղղությունների շարքում

Gulf News-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային լավագույն ուղղությունների շարքում

Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր անգլալեզու Gulf News-ը ներկայացրել է 2020 թվականի համար ճանապարհորդության լավագույն ուղղությունները: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այդ ուղղությունների մեջ ընդգրկված է նաև Հայաստանը:

Օրական ավելի քան 100 հազար տպաքանակ ունեցող թերթի հոդվածի հեղինակը ճանապարհորդական ուղղությունները ներկայացնում է առանձին լուսանկարներով:

Gulf News-ը Հայաստանը
Gulf News-ը Հայաստանը

Հայաստանի մասին լուսանկարները պատկերում են Սևանն ու Ծաղկաձորը:

Հոդվածում որպես առանձին ճանապարհորդական ուղղություն ներկայացված են նաև Պակիստանը, Ավստրիան, Իտալիան:

Կիսվել էջում