Բրնձով համեղ աղցան՝ հաշված րոպեների ընթացքում

Բրնձով համեղ աղցան՝ հաշված րոպեների ընթացքում

Այս աղցանը պատրաստելու համար շատ քիչ ժամանակ է հարկավոր և այնպիսի պարագաներ, որոնք գրեթե բոլորի տանը միշտ կա։

Անհրաժեշտ պարագաներն են՝ բրինձ, թթու վարունգ, կանաչ պահածոյացված ոլոռ, կանաչ սոխ, սամիթ, ձեթ, լիմոն, աղ և այլ համեմունքներ։

Պատրաստման եղանակը հետևյալն է․ թթու վարունգը կտրատել մանր խորանարդիկներով, ավելացնել ոլոռն ու խաշած բրինձը (բրինձը ընտրեք այնպես, որ եփվելուց հետո հատ-հատ մնա), հնարավորինս մանր կտրարտել սամիթը, իսկ կանաչ սոխը այնպես, որ գեղեցիկ, մանր կլորակներ ստացվեն։

Հերթը աղին ու համեմունքներինն է, ոնոք կարող եք գործածել ըստ ճաշակի։ Աղցանը համեմելուց հետո մի փոքր լիմոն ճզմեք, իսկ վերջում ավելացրեք ձեթը։

Ցանկալի է որ աղցանը սառնարանում գոնե 1 ժամ մնա, նոր մատուցեք և կհամոզվեք, թե այն որքան հեշտ էր պատրաստել և որքան համեղ՝ ուտել։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...