Ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել, 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել
Ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել, 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել
13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
«13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել:
Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:
Լուսանկարիչ` Արեգ Բալայան»,- հայտնում են տեղեկատվական կենտրոնից: