Աշխարհ

Անկարա Զելենսկու այցի ժամանակ Թուրքիայի հետ նոր ռազմական համաձայնագիր կստորագրվի

Անկարա Զելենսկու այցի ժամանակ Թուրքիայի հետ նոր ռազմական համաձայնագիր կստորագրվի

Ուկրաինան եւ Թուրքիան մտադիր են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել Անկարա նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի ընթացքում, հաղորդում է «Պրավդա» ուկրաինական պարբերականը:

«Համաձայնագրի նախագիծն ընդունվել է կառավարության նիստում: Հոկտեմբերի 15-17-ը հանրապետություն Ուկրաինայի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է շրջանակային ռազմական համաձայնագրի նախագծի ստորագրում՝  նախարարների կաբինետի եւ Թուրքիայի կառավարության միջև»,- ասել է պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Զելենսկին Բաքվում

Ուկրաինայի անունից այդ համաձայնագիրը լիազորված է ստորագրել պաշտպանության նախարարը:

«Ակտի նախագծի ընդունումը իրավական հիմք կստեղծի 21 ուղղություններով այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Տարանը:

Փետրվարին Ուկրաինա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում կողմերը պայմանավորվել էին ռազմական օգնության և AN-178-ի մատակարարումների մասին:

Կիսվել նյութով