Ադրբեջանը խոստովանել է, որ թուրքական ԱԹՍ-ներ է օգտագործում
Ադրբեջանը խոստովանել է, որ թուրքական ԱԹՍ-ներ է օգտագործում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ խոստովանել է, որ օգտագործում է թուրքական անօդաչու թռչող սարքեր Ղարաբաղի վրա հարձակման համար:
«Ադրբեջանին պատկանող թուրքական հարձակվող անօդաչու թռչող սարքերը մեզ օգնեցին կրճատելու կորուստները: Այս անօդաչու թռչող սարքերը ցույց են տալիս Թուրքիայի ուժը», – ասել է Ալիևը թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում: