Նիկոլ Փաշինյանը ինձ ասաց, որ չի պատրաստվում տարածքներ հետ տալ. Իլհամ Ալիև
Նիկոլ Փաշինյանը ինձ ասաց, որ չի պատրաստվում տարածքներ հետ տալ. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ-Ջազիրայի եթերում հայտարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների ժամանակ իր օրակարգն է թելադրել պնդելով, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ:
«Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց, որ չենք պատրաստվում տարածքները հետ տալ և եթե նա չի պատրաստվում տարածքներ հանձնել, ապա ինչ բանակցեմ Փաշինյանի հետ», – ասել է Ալիևը:
Նշենք, որ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույցներից մեկում ասել էր, որ Թուրքիան և Ադրբեջանն առաջնային պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը։
Այս պահին հակառակորդ կողմը գրոհները դադարեցնելու ոչ մի նշույլ ցույց չի տալիս։ Նույնիսկ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերահսկում է իր հետ կողք-կողքի կռվող վարձկաններին։
Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում իր դերն ու ազդեցությունն ամրապնդելն ու մեկդարյա ստատուս քվոն խախտելն է։ Նա երազում է սուլթանությանը նմանվող կայսրություն ստեղծել և բռնել է մի ճանապարհ, որը կարող է կրակի տալ տարածաշրջանը», – նշել է Փաշինյանը: