Մամուլ

Սերժ Սարգսյանը կանոն է խախտել. վարչապետի խոսնակ

Սերժ Սարգսյանը կանոն է խախտել. վարչապետի խոսնակ

Այսօր Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մեծ ասուլիս էր տալիս: Ասուլիսի թեման 2016 թվականի Ապրիլյան պատերազմն էր: Սերժ Սարգսյանի ասուլիսը տեղի ունեցավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա տարածքում:

ՀՀ երրորդ նախագահը և նրա գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մամուլի ասուլիսին ներկայացան բժշկական դիմակներով, սակայն երկուսն էլ, ասուլիսը սկսելուց առաջ, հանեցին դիմակները: Արդեն ասուլիսի ավարտին նրանք հեռացան դիմակներով:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նրանք, դիմակ չկրելով, կանոն են խախտել:

Թեև, Սերժ Սարգսյանի ասուլիսի վայր ընտրվել է ռեստորանային համալիրի բացօթյա տարածքը, այնուամենայնիվ, ըստ պարետի որոշման՝ հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում տվյալ պահանջը չի գործում, իսկ «Հարսնաքարը» նշված վայրերից ոչ մեկի մեջ չի մտնում:

Կիսվել