Մամուլ

Փոխնախախարի այցից հետո քոլեջի տնօրենի սիրտը վատացել է

Փոխնախախարի այցից հետո քոլեջի տնօրենի սիրտը վատացել է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը եղել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում: Բանն այն է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը պետք է միավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ: Փոխնախարարը հենց այս հարցով այցելել է քոլեջ, որտեղ էլ վիճել է քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ:

Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է. նախաինֆարկտային վիճակում Տիգրան Դավթյանը այժմ հիվանդանոցում է։

Կիսվել նյութով