Մամուլ

Ինչու է փակվել «Երգ երգոց» հաղորդաշարը

Ինչու է փակվել «Երգ երգոց» հաղորդաշարը

Երեկ «Հանրային հեռուստաընկերության» «Երգ երգոց» նախագծի երաժշտական խմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Հակոբյանը հայտնել էր սիրված նախագծի փակման մասին՝ նշելով. «Երգ Երգոց նվագախմբի տղաները։ Ցավոք այդ նախագիծը փակեցին։ Ափսոս»:

Արթուր Հակոբյանի գրառումից հետո բուռն քննարկումներ սկսվեցին նախագիծը փակելու շուրջ, եւ այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցել է դերասան Խորեն Լևոնյանի հետ, ով երկար տարիներ է` ինչ վարում էր հաղորդումը:

«Հանրային հեռուստաընկերության եթերում «Արտակարգ համերգ» նախագծի շրջանականերում «Երգ երգոց» նախագծի փակվելու մասին հանգամանալից վաղուց խոսել ենք ամբողջ խմբով։ Եվ չգիտեմ, թե ինչու է հիմա դրա մասին խոսվում։ Իսկ այլ նախագծի մասին խոսելը հիմա, այս ժամանակահատվածում դեռ վաղ է, քանի որ իրավիճակից ելնելով դեռ չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Կիսվել էջում