383 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 36996, գրանցվել է մահվան 8 դեպք
383 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 36996, գրանցվել է մահվան 8 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 155.664 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 383
Առողջացածներ՝ 509
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1467
Մահվան դեպքեր՝ 8