ՄամուլՏեսանյութ

Ամբողջ դպրոցի պարծանքն էր. ուսուցիչներն ու հարևանները՝ հակառակորդի կրակոցից զոհված Արթուրի մասին (Տեսանյութ)

Ամբողջ դպրոցի պարծանքն էր. ուսուցիչներն ու հարևանները՝ հակառակորդի կրակոցից զոհված Արթուրի մասին

Աշխարհում ինչքան լավ բան կա, կարող եմ ասել Արթուրի մասին, նա որպես մի թանկ հուշ մնաց մեր բոլորի սրտերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված Արթուր Մուրադյանի հարևանուհին՝ տիկին Ֆենյան:

Արթուր Մուրադյանը գրեթե 10 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում պայքարում էր կյանքի համար, սակայն բժիշկները, չնայած գործադրած ջանքերին, չկարողացան փրկել նրա կյանքը․ նա մահացավ հուլիսի 22-ին: Հարևանուհին արցունքն աչքերին պատմում է, որ ամբողջ թաղամասը 10 օր է, ինչ, իմանալով Արթուրի վիրավորվելու լուրը, տխուր վիճակում է, բոլորը մաղթանքն աննդհատ նույնն էր՝ միայն, թե ապաքինվի։

«Աթուրը մի հրաշք, թանկ, գանձ բալիկ է եղել մեր Մալաթիա համայնքի համար: Անթերի տղա էր: Ոչ մի բացասական բան չենք տեսել, ամբողջ հարևանության մեջքը կոտրել է այդ բոթը», նշել է տիկին Ֆենյան:

Մեր դպրոցի պարծանքն  էր Արթուրը, ասել է դասղեկ Սվետլանա Գևորգյանը։

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով