Մամուլ

«Ու այս ինքնահավանն է դարձել մեր նախարարը և մեր առողջության հաշվին որշումներ է կայացնում»

Ու այս ինքնահավանն է դարձել մեր նախարարը և մեր առողջության հաշվին որշումներ է կայացնում

Ֆեյսբուքյան օգտատեր Մերին իր էջում գրել է

«Առողջապահության նախարարը երևի տեղյակ չի, որտեղ է գտնվում և նրա առաքելությունը ինչումն է կայանում։

Նա նույնիսկ օրենքից տեղյակ չի, բայց մարդկանց պատրաստվում է դատի տալ կորոնավիրուսի մասին անհեթեթ լուրեր տարածողներին, եթե մարդ գրում է, որ այն կեղծ է և չի հավատում, ուրեմն պետք է դատվի։

Այդ նույն սկզբունքով իրենից ավելի բանիմաց մարդիկ ժամանակին իրեն ասում էին, որ մարդիկ դիմակներ կրեն, որ զգուշանան, բայց մեր հանճարը Կորեայից գալիս ասում էր, որ ոչ մի լուրջ բան չկա, նույնիսկ դիմակ պետք չէ կրել, որովհետև վարակը այսպես թե այնպես կփոխանցվի, միևնույն է դիմակ կրելը։

Իսկ այս խոսքերի համար մեր հանճար նախարարին պատասխանատվության ենթարկել պետք չի՞

Հիմա էլ, թե բա ժամանակին հասկացել ենք, որ այն վտանգավոր է, այն փոփոխվում է, չենք իմացել ինչ տեսակի վիրուսի մասին է խոսքը։

Լու՞րջ, հա՞, բա էդ ոնց եղավ, որ սաղ երկրներից միայն դուք տենց կարծեցիք, ինչի տենց եղավ, որ մեր երկրի ներքին արդյունքով վարակվածների թվով առաջատարներից ենք, ու դա մեր բակի 4 տարեկան Վալոդիկը չի ասում, որ հասկանամ, կամ մեր հարևան 40 տարեկան Լենիկը չի ասում, որ լուրջ վիրուս չի, այս ամենը ասել է ԱՆ նախարարը, հասկանում ե՞ք, նախարար մարդ, ով բոլորից շատ ինֆո ունի, ով շփվում է բոլոր երկրների ԱՆ նախարարների հետ, կարողանում է փորձի փոխանակում կատարի։

Եվ մեր նախարարը մեզ ժամանակին ասում էր, որ դիմակ կրելու կարիք չկա, որովհետև այն լուրջ չի։

Ու այս ինքնահավանն է դարձել մեր նախարարը և մեր առողջության հաշվին որշումներ է կայացնում։

Կներեք պրն․ նախարար, բայց դուք արդեն սպառվել եք, կարող եք հեռանալ․․․»:

Կիսվել