«Ջրաշխարհ»-ի դիմաց BMW-ն բախվել է Opel-ին, այնուհետև՝ բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել. ֆոտո
«Ջրաշխարհ»-ի դիմաց BMW-ն բախվել է Opel-ին, այնուհետև՝ բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել
Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 DՏ 435 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, բախվել է Opel Zafira մակնիշի 36 NA 914 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի սյան մոտ։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներից երկուսին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանցից մեկին տեղափոխել հիվանդանոց։