Աշխարհ

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 6 դեպք

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 6 դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է վարակման ընդամենը 6 դեպք: Նովոստի Գրուզիայի փոխանցմամբ՝ ապաքինվածների թիվն աճում է։ Վրաստանում 677 մարդ է ապաքինվել կորոնավիրուսից:

Ակտիվ դեպքերի թիվը 246-ն է: 45-86 տարեկան 12 մարդ մահացել է: Կարանտինի մեջ է գտնվում 3873 մարդ:

Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տվյալներով՝ մայիսի 15-ի դրությամբ երկրում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 36,2 հազար թեստ:

Մասնագետները նշում են, որ Վրաստանը կկարողանա ամբողջությամբ հաղթահարել կորոնավիրուսի համաճարակն արդեն հունիսի վերջին:

Կիսվել նյութով