«Կհարգեք` ձեզ կհարգեն, չեք հարգի` հարգանքի չեք արժանանա երբեք»․ Անի Սամսոնյան
«Կհարգեք` ձեզ կհարգեն, չեք հարգի` հարգանքի չեք արժանանա երբեք»․ Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Կան մարդիկ, ովքեր ինտրիգային և սկանդալային հրավառություններ անելու նպատակով պատրաստ են հարձակվել պետության արժեքների կամ ինստիտուտների վրա:
Մաքիավելիի` «Նպատակը արդարացնում է միջոցը» հայտնի համոզմունքը և համընդհանուր ատելության մթնոլորտը ոմանց իրավունք է տալիս կեղտոտ մեթոդներով քարոզչություն իրականացնել իրենց քաղաքական հակառակորդների կամ պաշտոնյաների նկատմամբ:
Այն ինչ, այսօր կատարվում է ՀՀ նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ առնվազն ստոր և հանրային պարսավանքի արժանի քարոզչություն է:
Չեք հարգում ձեր հակառակորդներին, հարգե´ք այս պետությունը և նրա ինստիտուտները: Հակառակ դեպքում` չխոսեք պետությունից և բարոյական արժեքներից:
Ատելությունը և սև քարոզչությունը բումերանգ են: Անպայման վերադառնալու են և ցավեցնեն ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր ընտանքիներին:
Կհարգեք` ձեզ կհարգեն, չեք հարգի` հարգանքի չեք արժանանա երբեք»: