Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու ՀՀ 222 քաղաքացիներ
Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու ՀՀ 222 քաղաքացիներ
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան կժամանեն 222 քաղաքացիներ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ:
Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:
Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»: