Մամուլ

Կրկին անգամ դիմում եմ ուսանողներին. Արայիկ Հարությունյան

Կրկին անգամ դիմում եմ ուսանողներին. Արայիկ Հարությունյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կրկին անգամ դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ձեզանից մի մասը վարձավճարների հետ ունեն խնդիրներ, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ:

Իսկ Արտակարգ դրությունից հետո ուսանողները կկազմեն գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար:

Բայց, կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել: Շատ կարևոր է, որ դուք չհետաձգեք վճարումը և անեք դա հիմա, որպեսզի բուհերը չունենան ֆինանսական խնդիրներ:

Չէ՞ որ դասախոսները հիմա էլ կատարում են իրենց պարտքը և դասավանդում են:

Շնորհակալություն ռեկտորներին համագործակցության համար, ինչպես նաև ուսանողներին՝ կոչիս արձագանքելու և վճարումները չհետաձգելու համար»:

Կիսվել