Կոճապղպեղի կիլոգրամը 15.900 դրամ է դարձել․ չարաշահումներ՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում
Կոճապղպեղի կիլոգրամը 15.900 դրամ է դարձել․ չարաշահումներ՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
«Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները:
Այս անգամ պիտի անդրադառնամ սննդամթերքի թանկացումներին:
Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Հրավիրում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահումներ իրականացնել»: