Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի ևս 12 դեպք
Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի ևս 12 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: