Մամուլ

Իտալիայից ժամանած Էջմիածնից կինը ոչ թե թաքցրել է ջերմությունը, այլ՝ հրաժարվել են նրան թեստավորել․ նոր մանրամասներ

Իտալիայից ժամանած Էջմիածնից կինը ոչ թե թաքցրել է ջերմությունը, այլ՝ հրաժարվել են նրան թեստավորել․ նոր մանրամասներ

Irakanum.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայից ժամանած կնոջ առողջական վիճակի վերաբերյալ։ Սույն տեղեկությունը մեզ հայտնել է նրա ազգականներից մեկը, խնդրելով այս պահին իր անունը չհրապարակել։

«Իտալիայից երբ, որ ժամանել է Հայաստան նրան օդանավակայանում ջերմաչափել են, տեսել են, որ ջերմություն ունի։ Այդ կինը ասել է պետք է թեստավորում անցնեմ, որին ի պատասխան ասել են, թե մենք ամեն մեկին, որ թեստավորենք, մեզ մոտ թեստ չի մնա, ու ասել են, որ անպայման կգնանք ձեր տեղամասային պոլիկլինկա, որտեղ որ գրանցված եք։

Կինը գնացել է պոլիկլինկա ու պատրաստ է այդ թղթերը ցույց տալ, որ իրան ընդամենը մրսածության դեմ դեղեր են նշանակել, ու ճանապարհել են տուն։ Այսինքն ոչ մի կորոնավիրուսի մասին ինֆորմացիա չի եղել, եւ կինը ամսաթվերով էլ կարող է ապացուցի, որ գնացել է պոլիկլինիկա ու որ ինքը մեղք չունի»,- մեզ հետ զրույցում հայտարարեց տվյալ քաղաքացու ազգականներից մեկը։

Կինը հարազատներին եւս այս մասին հայտնել է, եւ այժմ գտնվում է բավականին ծանր վիճակում, պայմանավորված իր հասցեին տարբեր վիրավորական հայտարարություններով։

«Ես, հո իմ հարազատներին վտանգի տակ չէի դնի»,- տիկնոջ խոսքերը վերարտադրում է մեր զրուցակիցը։ Վերջինս հայտնեց, որ պատկան մարմինները պատշաճ ուշադրություն եւ հետևողականություն չեն ցուցաբերել, եւ հիմա փորձում են մեղքը բարդել տվյալ կնոջ վրա։

Մեզ հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակչի ազգականը հայտնեց, որ չի բացառվում իրենք հանդես գան լրացուցիչ հայտարարությամբ, հրապարակեն նաեւ այն փաստաթղթերը, որոնք առկա են իրենց տրամադրության տակ։ Մինչ այդ կոչ են անում հասարակությանը լինել հանդուրժող։

Կիսվել