Ազատ խոսքՄամուլ

Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող Գոռ Առաքելյանը հրապարակել է հյուրանոցի իր սենյակի լուսանկարները

Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող Գոռ Առաքելյանը հրապարակել է հյուրանոցի իր սենյակի լուսանկարները

Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացնում իր առողջական վիճակից և այն պայմաններից, որում ինքը գտնվում է։

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր էն մարդկանց, ովքեր երեկվանից հետաքրքրվում են իմ առողջական վիճակով և ուզում եմ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։

Եվ այսպես՝ երեկ ուշ երեկոյան մեզ տեղավորեցին Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում (ոչ, դա «Գոլդեն փելես»-ը չէր, բախտս էլի չբերեց ))), բայց մեզ շատ պատշաճ կերպով դիմավորեցին, ջերմաչափեցին, հետաքրքրվեցին մեր հնարավոր գանգատներով և տեղավորեցին։

Տրամադրել են անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, անձնակազմի վերաբերմունքը՝ դրական։ Կրկնում եմ՝ էս պահին ոչ մի արտառոց բան, բողոք-գանգատ չկա, զուտ՝ կարանտին։ Ստորև էլ տեղադրում եմ այն համարի ֆոտոները, որտեղ հիմա գտնվում եմ… հա, մեկ էլ՝ նոր մաշիկներիս։

Նորից շնորհակալ եմ ցուցաբերած վերաբերմունքի, աջակցության և մաղթանքների համար։ Ձիգ կացեք»,- գրել է Առաքելյանը։

Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող
Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող
Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող
Share