Մամուլ

«Տնտեսական մակարդակը շարունակում է սարսափելի ցածր մնալ». Պարույր Հայրիկյան

«Տնտեսական մակարդակը շարունակում է սարսափելի ցածր մնալ». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքնագոհ անշնորհքների ձեռքին կրակն ենք ընկել։ Մեզ մոտ տնտեսական մակարդակը շարունակում է սարսափելի ցածր մնալ։ Եթե անգամ բնականոն է աճի ցածր մակարդակը, այն ահազանգային չհամարելն արդեն վտանգավոր է։

Մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքն ԱՄՆ-ում 60 000 դոլար է,

Բրիտանիայում 43 000,

Գերմանիայում 47 000,

Ճապոնիայում 42 500,

Իտալիայում 33.000,

նույնիսկ բազում տարիներ պատերազմախեղդ Լիբանանում 10.000 է։

Թռիչքաձև աճել է և աճում է Իսրայելի (առանց «հեղափոխութուն»-ների, բայց բազում իշխանափոխություններով) ցուցանիշը. այն կազմում է 45.000 ԱՄՆ դոլար․․․

Եվ ամեն տարի շարունակում է աճել ավելի քան 5 տոկոսով․․․

Ամեն ինչից գոհ ու երջանիկ լինելուց առաջ պետք է տեղյակ լինել աշխարհում ինչ կա չկա և ինչ գործոններ են նպաստում առաջընթացին»։

Կիսվել