Մամուլ

Իրենց համար դրականը մեծ ավտոն է, լավ ֆենով արված սանրվածք, մեկ էլ չինական կուրտկա. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին «Ժողովուրդ»

Իրենց համար դրականը մեծ ավտոն է, լավ ֆենով արված սանրվածք, մեկ էլ չինական կուրտկա. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հանդիպում է ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ հայտարարել է իր՝ քաղաքականություն մտնելու եւ կուսակցություն ստեղծելու մասին:

Վանեցյանը հայտարարել է, որ առաջիկայում հանդես է գալու ավելի մեծ ասուլիսով, որտեղ կտրվեն բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք մինչեւ այժմ հանրության համար անհասկանալի են մնացել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց նախկին թիմակցի քաղաքական գործունեության սկսման հայտարարությանը:

-Պարո՛ն Փաշինյան, արդեն հստակ է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվելու, որի մասին հանդես է եկել հայտարարությամբ:

Ինչպե՞ս է այդ ամենին վերաբերվում իշխանական խմբակցությունը, արդյոք այդ ամենը անհանգստացնո՞ւմ է իշխանություններին:

-ՀՀ-ում ցանկացած ոք իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ես դրանում որեւէ արտառոց բան չեմ տեսնում եւ նաեւ ուրախ եմ, որ մենք հեղափոխությունից հետո Վանեցյան Արթուրին հնարավորություն տվեցինք, որպեսզի հանրությունը, առհասարակ, ճանաչի, թե ով է Վանեցյան Արթուրը:

-Բայց Ձեր իշխանությունը հակառակորդ է Արթուր Վանեցյանին համարում, ու, կարծես թե, իրենք լինելու են լուրջ ընդդիմություն իշխանություններին: Դուք այդպես չե՞ք կարծում:

-Հայաստանին, առհասարակ, ընդդիմություն պետք է, մեզ՝ որպես իշխանության, ընդդիմություն պետք է, բայց ով կարող է դառնալ ընդդիմություն, ով չէ, կյանքը ցույց կտա, եւ ՀՀ-ում նախկինների շրջապատներում առավոտից իրիկուն ժամանակ անցկացնող մարդիկ չեն կարող քաղաքական դաշտում հաջողություններ ունենալ եւ ոչ թե այն պատճառով որ իշխանությունը չի ուզում, այլ այն պատճառով, որ հասարակությունը մերժել է նախկիններին, նախկինների առհասարակ արժեհամակարգը, գործունեությունը, վարվելակերպը, մտածելակերպը:

Իսկ ժամանակի ընթացքում կտեսնենք՝ ով հաջողություն կունենա, ով՝ չէ:

Արթուր Վանեցյանի եւ, առհասարակ, ընդդիմադիր գործիչների հետ կապված՝ թո՛ւյլ տվեք՝ կանխատեսումներ չանեմ, որովհետեւ այս պահին, ամեն դեպքում, կարծում եմ, որ ՀՀ-ում ընդդիմություն կա, խորհրդարանում գոնե երկու ընդդիմադիր ուժեր կան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել