Արթուր Ալեքսանյանը հաղթելով ադրբեջանցի մարզիկին դարձել է ոսկե մեդալակիր
Արթուր Ալեքսանյանը հաղթելով ադրբեջանցի մարզիկին դարձել է ոսկե մեդալակիր
Ֆրանիսայի Նիցցա քաղաքում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտը, որտեղ Հայաստանը մասնակցում էր 10 ըմբիշով:
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:
77 կգ քաշում Կարապետ Չալյանը և 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվելով եզրափակիչներում նվաճեցին միայն արծաթե մեդալներ:
Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվեցին միայն բրոնզե մեդալով: