Աշխարհ

Հիվանդանոցում կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել

Առնվազն վեց մարդ է մահացել Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցների հետևանքով : Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters  գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին:

Ավելի վաղ, երկրի ոստիկանությունը հայտնել էր չորս զոհերի և երկու ծանր վիրավորի մասին: Հրաձգության հեղինակը որոնվում է:

Դեպքի վայրում են ոստիկանները և հրշեջները: Հիվանդներին թույլ չեն տալիս դուրս գալ հիվանդասենյակներից:

Ըստ չեխական ռադիոյի՝ կրակոցները սկսվել են տեղական ժամանակով առավոտյան ժ. 07.00-ին վնասվածքաբանության բաժանմունքի կողքին: Դեպքի վայր  է մեկնել հանրապետության ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին: Այս մասին Twitter-ում հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:

«Ես ձեզ հետ եմ ամբողջ սրտով, ես ձեր մասին եմ մտածում այս ողբերգական ժամերին»,- Օվչաչեկը մեջբերում է Չեխիայի նախագահի խոսքերը:

Ցավակցություն են հայտնել նաև վարչապետ Անդրեյ Բաբիսը և Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել