Մամուլ

Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունվեց

Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց։ Օրինագծին կողմ քվեարկեց 83 պատգամավոր, դեմ էին՝ 15-ը։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ արգելվում է ծխել հանրային վայրերում:

Նպատակը՝ ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից։

ծխախոտ ծխել
Կիսվել նյութով