Մամուլ

«Համարեք՝ ես գյումրեցի եմ, ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ մնամ այստեղ»․ Արմեն Սարգսյան

Համարեք՝ ես գյումրեցի եմ, ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ մնամ այստեղ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Երբ վարչապետ դարձա, թեև շատ երիտասարդ էի, բայց նաև շատ փորձ ունեի և շատ բան էի տեսել։ Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել և վատ էին ապրում։

Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին։

Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ՝ որպեսզի հյուրասիրի։ Նա իր սիրտը բացեց և իր ունեցածը կիսեց ինձ հետ։ Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ դարձա ինձ համար, և երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի։

Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ, մնամ այստեղ»,-ասաց Սարգսյանը։

Կիսվել