Մամուլ

Լոռու մարզում թալանել են «Տաշիր Սամոյի» եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի տունը

Լոռու մարզում թալանել են ռուսաստանաբնակ հայտնի գործարար «Տաշիր Սամոյի» եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանի տունը։

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Տաշիր քաղաքում տեղի է ունեցել բնակարանային գողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը հրել-բացելու միջոցով մտել են Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել տարբեր իրեր։

Գողացված իրերի թվում եղել են «Չերչիլ» տեսակի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող, «Տիգր» տեսակի 7.62/54 մմ տրամաչափի որսորդական ակոսափող և «Սայգա» տեսակի 7.62/39 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացաններ։

Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Ազգաին ժողովի նախկին պատգամավոր, գործարար, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր Սամվել» մականվամբ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, իսկ հրացաններն էլ պատկանում են Կ. Կարապետյանի 36-ամյա տղային՝ Վահե Կարապետյանին։

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել